Goal.com. «Լիվերպուլն» ընդունելու է «Բարսելոնայի» առաջարկը, բայց մեկ պայմանով

Goal.com. «Լիվերպուլն» ընդունելու է «Բարսելոնայի» առաջարկը, բայց մեկ պայմանով

«Բարսելոնան» պատրաստվում է պաշտոնական նոր առաջարկ կատարել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ: Կատալոնացիների առաջարկը կազմելու է 110 միլիոն եվրո, իսկ ևս 40 միլիոն նախատեսված են լինելու հնարավոր պարգևավճարների տեսքով:

Goal.com-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբը պատրաստվում ընդունել այն, սակայն մեկ պայմանով: Մերսիսայդցիները ցանկանում են, որ բրազիլացին ընթացիկ մրցաշրջանն ավարտի իրենց թիմում, իսկ «կապտանռնագույններին» միանա ամռանը: «Բարսելոնան» ցանկանում է, որ տեղափոխությունը հունվարին կայանա: Ժամկետների այդ հարցը ամենաբարդն է լինելու բանակցային փուլում:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «բլաուգրանային» միանալու դեպքում ընթացիկ մրցաշրջանում չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, քանի որ այդ մրցաշարում արդեն ելույթ է ունեցել «Լիվերպուլի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում