Սպալետի. Մխիթարյանն արժե 30 միլիոն եվրո, «Ինտերն» այդքան փող չունի

Սպալետի. Մխիթարյանն արժե 30 միլիոն եվրո, «Ինտերն» այդքան փող չունի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է ակումբի հնարավոր նորեկների մասին։ Վերջիններիս թվում է նաև Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Դուք` լրագրողներդ, խոսում եք Հենրիխ Մխիթրայանի մասին: Նա արժե 30 միլիոն եվրո, բայց «Ինտերն» այդքան փող չունի: Նույնը վերաբերվում է նաև Խավյեր Պաստորեին ու Սիմոնե Վերդիին: Ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով չենք կարող մեզ նման ծախսեր թույլ տալ: Այդ տեղափոխություններից մեկը հնարավոր կլինի, եթե ակումբները ֆուտբոլիստների փոխանակում կատարեն:

Երբ ես ասում էի, որ հույսեր եմ կապում մեր ակումբի տնօրենների հետ, նկատի ունեի ամառային տրանսֆերային պատուհանը, այլ ոչ թե ձմեռայինը»,- 58-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «ներաձուրին» պատրաստ է նաև վարձակալել 28-ամյա հայ ֆուտբոլիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում