Սոն Հին Մինի գոլի շնորհիվ «Տոտենհեմը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Սոն Հին Մինի գոլի շնորհիվ «Տոտենհեմը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալեց «Վեսթ Հեմին» և ոչ-ոքի խաղաց․ թիմերը մեկական գոլ խփեցին։ «Ուեմբլիում» կայացած հանդիպման հաշիվը 70-րդ րոպեին բացեց Պեդրո Օբյանգը, իսկ պատասխան գոլը 84-րդ րոպեին խփեց Սոն Հին Մինը։

Այս հանդիպումից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Հեմը» 22 միավորով 14-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում