Կեպան բուժզննում է անցել «Ռեալի» համար

Կեպան բուժզննում է անցել «Ռեալի» համար

Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան ևս մեկ քայլով մոտեցել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:

Marca.com-ը հայտնում է, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «սերուցքայինների» համար: Դա տեղի է ունեցել Մադրիդի մերձակայքում գտնվող հիվանդանոցներից մեկում:

Տրանսֆերի մասին հայտարարվելու է առաջիկա ժամանակահատվածում: «Արքայական ակումբը» վճարելու է 23-ամյա բասկի հրաժարագինը, որը կազմում է 20 միլիո եվրո: Սպասվում է, որ «Ռեալը» կավելացնի ևս մի քանի եվրո, որպեսզի լավ հարաբերություններ պահպանի «Ատլետիկի» հետ:

Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Կեպան մասնակցել է 14 խաղի, որոնցում 19 գոլ է բաց թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում