Սալահը` Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Սալահը` Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

«Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է 2017 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկանում ենք «սև մայրցամաքի» կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Լավագույնի կոչման համար պայքարում 25-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել իր ակումբակից Սադյո Մանեից (Սենեգալ) ու Դորտմունդի «Բորուսսիայի» ռմբարկու Պյեր Էմերիկ Օբամեյանգից (Գաբոն):

Սալահը դարձավ հեղինակավոր մրցանակը նվաճած եգիպտացի երկրորդ ֆուտբոլիստը: Նախկինում դա հաջովել էր միայն Մահմուդ Էլ Հատիբին:

Նշենք, որ վինգերը ներկայումս վնասվածք ունի, ինչի պատճառով չի մասնակցելու Անգլիայի գավաթի խաղարկության «Էվերթոնի» դեմ առաջիկա մրցավեճին:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում