Բարկլին տեղափոխվում է «Չելսի». բուժզննում արդեն ավարտված է

Բարկլին տեղափոխվում է «Չելսի». բուժզննում արդեն ավարտված է

«Էվերթոնի» կիսապաշտպան Ռոս Բարկլին կարիերան շարունակելու է «Չելսիում»:

«Sky Sports»-ը տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել լոնդոնցիների համար: Անգլիացու տրանսֆերի համար վճարվելու է 15 միլիոն ֆունտ սթերլինգ: Նման գումարը պայմանավորված է նրանով, որ Բարկլիի պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է ընդամենը կես տարի: Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր կամ վաղը:

Դեռևս 2017 թվականի օգոստոսի 31-ին կիսապաշտպանը մոտ էր «Չելսիին» միանալուն, սակայն բուժզննման ժամանակ նա հրաժարվել էր տեղափոխությունից: Պատճառ է նշվել այն, որ անգլիացին այդպես էլ չի կարողացել զրուցել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, որպեսզի հասկանա, թե իր հետ իտալացին ինչ հույսեր է կապում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում