«Ինձ ձևական մասնակցություն պետք չէ». «Australian Open»-ն առանց չեմպիոնի

«Ինձ ձևական մասնակցություն պետք չէ». «Australian Open»-ն առանց չեմպիոնի

Աշխարհի նախկին առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը չի մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը: Ամերիկուհին մրցաշարի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ նման որոշման պատճառը վատ մարզավիճակն է:

«Ես կարող էի կորտ դուրս գալ, սակայն ձևական մասնակցությունն ինձ պետք չէ: Իմ նպատակը լուրջ արդյունքների հասնելն է, բայց դրա համար ժամանակ է հարկավոր»,- ասել է 36-ամյա թենիսիստուհին:

Հիշեցնենք, որ 2017 թվականին «Australian Open»-ը հաղթելուց հետո Սերենան 11 ամիս բաց է թողել հղիության պատճառով: Սեպտեմբերին ծնվել է նրա ու հայ գործարար Ալեքսիս Օհանյանի դուստրը` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը:

Դեկտեմբերի 30-ին Ուիլյամսը կորտ է վերադարձել, սակայն ցուցադրական խաղում պարտվել է Ելենա Օստապենկոյին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում