Արսեն Վենգերը որակազրկվել է 3 խաղով

Արսեն Վենգերը որակազրկվել է 3 խաղով

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան երեք խաղով որակազրկել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

68-ամյա մասնագետը պատժվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղի (1:1) ժամանակ և հետո իր պահվածքի համար: Ֆրանսիացին հանդիպումից հետո մտել է մրցավարների սենյակ ու վիրավորական խոսքեր ասել նրանց հասցեին:

Վենգերն իրավունք չի ունենա «Նոթինգհեմ Ֆորեսթի», «Չելսիի» ու «Բորնմութի» դեմ առաջիկա հանդիպումներում ներկա գտնվել տեխնիկական գոտում, սակայն մարզադաշտում լինելն արգելված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում