Պաշտոնական. Ռոս Բարկլին տեղափոխվեց «Չելսի» (լուսանկարներ)

Պաշտոնական. Ռոս Բարկլին տեղափոխվեց «Չելսի» (լուսանկարներ)

«Էվերթոնի» կիսապաշտպան Ռոս Բարկլին դարձել է «Չելսիի» ֆուտբոլիստ: Այդ մասին գրում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը «թոշակառուների» հետ կնքել է 5,5 տարվա պայմանագիր: «Կապույտների» կազմում անգլիացին հանդես է գալու լեգենդար դարձած 8 համարի մարզաշապիկով, որը նախկինում կրում էր Ֆրենկ Լեմպարդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերն արժեցել է 15 միլիոն եվրո: Լիվերպուլցիների հետ կիսապաշտպանի համաձայնագրի ժամկետի ավարտին մնում էր կես տարի:
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում անգլիացին վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել:

Լուսանկար

Լուսանկար

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում