Վան Դեյկի ֆանտաստիկ նորամուտը. հաղթական գոլ լիվերպուլյան դերբիում (տեսանյութ)

Վան Դեյկի ֆանտաստիկ նորամուտը. հաղթական գոլ լիվերպուլյան դերբիում (տեսանյութ)

«Լիվերպուլն» Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում ընդունել է «Էվերթոնին» ու 2:1 հաշվով հաղթանակ կորզել:

Տանտերերը հաշվի մեջ առաջ են անցել 35-րդ րոպեին, երբ Ջեյմս Միլները սառնասրտորեն իրացրել է Ադամ Լալանայի վաստակած 11-մետրանոց հարվածը: 67-րդ րոպեին հյուրերի գրոհին միացած Ֆիլ Ջագելկայի փոխանցումից հետո Գիլֆի Սիգուրդսոնը բիլիարդային հարվածով վերականգնել է հաշվի հավասարությունը։

Որոշիչ է դարձել 84-րդ րոպեն․ անկյունայինի խաղարկման ժամանակ «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ով իր առաջին խաղն է անցկացրել «կարմիրների» կազմում, գլխի հարվածով հաղթական գոլ է խփել:

«Լիվերպուլի» հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում