Բաց թողած հաղթանակ 90+1 րոպեին. «Ինտերի» ճգնաժամը շարունակում է (տեսանյութ)

Բաց թողած հաղթանակ 90+1 րոպեին. «Ինտերի» ճգնաժամը շարունակում է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Ինտերը» հյուրընկալվել է «Ֆիորենտինային» և կրկին չի կարողացել հաղթել: Գրանցվել է 1:1 հաշիվը:

55-րդ րոպեին Մաուրո Իկարդին երկրորդ փորձից կարողացել է գրավել դարպասը: Այդ գոլից հետո «մանուշակները» տիրել են առավելությունը և պաշարել «ներաձուրիի» տուգանային հրապարակը: Արդյունքում, տոսկանացիների համառությունը գոլով է ավարտվել: Մրցավարի ավելացրած առաջին րոպեին Ջիովանի Սիմեոնեն մոտ տարածությունից ռմբահարել է Սամիր Հանդանովիչի դարպասը:

Այսպիսով, «Ինտերն» Ա Սերիայի 5-րդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել և 42 միավորով մնացել է երրորդ տեղում: «Ֆիորենտինան» 28 միավորով հավասարվել է 7-րդ տեղը զբաղեցնող «Ուդինեզեին»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում