USD
EUR
RUB

«Ծերունական թուլամտություն». Մոուրինյուն ու Կոնտեն ասուլիսների պատերազմ են սկսել

 

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուի և Անտոնիո Կոնտեի հարաբերությունները կրկին սրվել են: Այս անգամ կոնֆլիկտը վերածվել է մամուլի ասուլիսների պատերազմի,- գրում է «The Telegraph»-ը:

Ամեն ինչ սկսվել է պորտուգալացու հայտարարությունից։ Վերջինս պատասխանել է տեխնիկական գոտում նախկինի համեմատ ավելի քիչ զգացմունքային լինելու մասին հարցին:

«Եթե ինձ ծաղրածուի նման չեմ պահում, դա չի նշանակում, որ զգացմունքներս կորցրել եմ: Հարկավոր չէ խելագարի նման լինել, որպեսզի ցույց տամ իմ էմոցիաները: Ինձ ավելի հասուն եմ պահում, ինչը նաև թիմին է օգնում»:

Երբ իտալացուն պատմել են Ժոզեի խոսքերի մասին, նա դրանք իր հասցեին ակնարկ է համարել և ասել է.

«Նա լավ կանի իր նախկին ժամանակները հիշի: Երբեմն ոմանք մոռանում են, թե նախկինում իրենց ինչպես են պահել ու ինչեր ասել: Դա կոչվում է «ծերունական թուլամտություն»: Կա մի մարդ (Մոուրինյուն-խմբ.), ով հեռացել է ակումբից («Չելսիից»-խմբ.), սակայն շարունակում է ամեն ինչում հետևել նրան և մեր կողմը նայել»:



Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի «Դերբի Քաունթիի» դեմ հանդիպումից (2:0) հետո «յուրահատուկը» նոր պատասխան է տվել Կոնտեին:

«Ցանկանում եմ վերջ դնել այս պատմությանը: Նրան սխալ ձևակերպած հարց տվեցին, ինչի պատճառով նա բուռն պատասխանեց: Չեմ մեղադրում նրան: Ինձ իմ տարիքի մասին հարց էին տվել, և ես իմ մասին էի խոսում: Իսկ «Չելսիի» մարզչին այնպես էին հարցը տվել, կարծես նրան ծաղրածու եմ անվանել:

Այո, ես նախկինում սխալներ եմ գործել, երբ տեխնիկական գոտում եմ եղել: Հետագայում քիչ սխալվելու, բայց միևնույն է դրանք լինելու են: Միակ բանը, որ երբեք ինձ հետ չի եղել ու չի լինի, դա պայմանավորված խաղերի համար որակազրկումն է»:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Կոնտեն որակազրկվել էր 10 ամսով այն բանի համար, որ «Սիենայի» մարզիչը լինելու ժամանակ պայմանավորված խաղի մասին չէր հայտնել օրինապահ մարմիններին: 2012-13թթ. մրցաշրջանում, երբ Անտոնիոն արդեն «Յուվենտուսն» էր գլխավորում, նրա պատիժը կրճատեցին մինչև 4 ամիս, և նա այդքան ժամանակ մնաց առանց ֆուտբոլի: Հետագայում` 2016 թվականին դատարանն արդարացրեց իտալացուն և նախկին պատիժներն անհիմն ճանաչեց:

Լրահոս
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է առանց պարտության հաղթել մրցաշարերում Մխիթարյանը մարզվել է առանձին ծրագրով «Փյունիկ»-ի մարզիչը չի հեռացել զբաղեցրած պաշտոնից Մադրիդի «Ռեալը» հաղթել է թուրքական «Գալաթասարային» Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը Ես եմ վերցնելու Մեսսիի շապիկը, որպեսզի ֆուտբոլիստները չվիճեն. «Սլավիայի» մարզիչ Հայաստանի ֆուտբոլի Մ17 թիմը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնության որակավորման փուլում The Independent-ն ընտրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները ԵԱ. Սևակ Նիկողոսյանը զրո է ստացել Լուկա Մոդրիչը «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չէ Պաշտոնական. հաստատվել է Էլ կլասիկոյի անցկացման օրը Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում չեմպիոնի կոչման է արժանացել Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր «Էվերթոնը» հետաքրքրված է Ալեգրiով «Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին» ու գլխավորեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակը Տոկիոյի նահանգապետին դուր չի եկել ՄՕԿ-ի առաջարկը Արեգ Հովհաննիսյան. Մասնակիցների կարծիքով, սա մինչև այս անցկացված լավագույն սեմինարն էր Լա Լիգան առաջարկել է Էլ Կլասիկոն անցկացնել դեկտեմբերի 4-ին․ «Բարսելոնան» և «Ռեալը» ցանկանում են խաղալ դեկտեմբերի 18-ին Գյուլբուդաղյանցը՝ իր հրաժարականի մասին «Նոա»-ն հաղթեց «Երևան»-ին ՀՖՖ ներկայացուցիչը կլինի ՉԼ խաղերից մեկի պատվիրակը Ինձ համար շատ դժվար էր. Վանեցյանն ընդունել է Գյուլբուդաղյանցի հրաժարականը Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել. ՀՖՖ Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Մխիթարյանը շարք կվերադառնա հաջորդ շաբաթվա ընթացքում Ջավախքցի տղան դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն Հակոբ Սերոբյան․ Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն Մբապեն հրաժարվել է տարեկան 50 միլիոն աշխատավարձից Մոդրիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը Ռոնալդուն Ինսթագրամում երկու անգամ ավելի է վաստակել Մեսսիից Գյուլբուդաղյանց. Երկրորդ գոլից հետո մեզ մոտ խաղային կարգապահությունը լրիվ կորավ Ֆինլանդիան 0:3 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ, լուսանկարներ) Կարեն Գրիգորյանը առաջինն է Պորտուգալիայի մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 27 տարեկան է Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը Չեխիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիային Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոնն է
website by Sargssyan