«Ատլետիկոն» հաղթեց, Կոստան գոլ խփեց և հեռացվեց (տեսանյութ)

«Ատլետիկոն» հաղթեց, Կոստան գոլ խփեց և հեռացվեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալեց «Խետաֆեին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Անխել Կորեան։ 68-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեի թիմի առավելությունը կրկնապատկեց Դիեգո Կոստան, ով գոլը բուռն տոնելու համար դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից, քանի որ 62-րդ րոպեին ևս մեկ դեղին քարտ էր ստացել։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 39 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Խետաֆեն» 23 միավորով 8-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում