«Բարսելոնան» ու «Լիվերպուլը» համաձայնեցրել են Կոուտինյոյի տրանսֆերը

«Բարսելոնան» ու «Լիվերպուլը» համաձայնեցրել են Կոուտինյոյի տրանսֆերը

«Բարսելոնան» ու «Լիվերպուլը» պայմանավորվել են կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ:

Sport.es-ը հայտնում է, որ մերսիսայդցիներն ընդունել են «բլաուգրանայի» առաջարկը, որը կազմել է 120 միլիոն եվրո: Եվս 40 միլիոն նախատեսված է լինելու որպես հնարավոր պարգևավճար:  25-ամյա ֆուտբոլիստը կատալոնացիների հետ 5,5 տարվա պայմանագիր է կնքելու:

Նշվում է, որ հնարավոր պարգևավճարներից 10 միլիոնն անգլիացիների համար գրեթե ապահոված կլինեն: Մնացած 30 միլիոնը կախված կլինի բրազիլացու անհատական ու «Բարսելոնայի» թիմային հաջողություններից:

Սպասվում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա ժամանակահատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում