Ա Սերիա․ Իմոբիլեի պոկերը, Բոնուչիի հաղթական գոլը և առաջատարի հաղթանակը (տեսանյութ)

Ա Սերիա․ Իմոբիլեի պոկերը, Բոնուչիի հաղթական գոլը և առաջատարի հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Լացիոն» արտագնա հանդիպում անցկացրեց ՍՊԱԼ-ի հետ և 5։2 հաշվով հաղթանակ տոնեց։ «Արծիվների» կազմում պոլերի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն (19′, 26′, 41′, 50′), մեկ գոլ էլ խփեց Լուիս Ալբերտոն (5′), իսկ դաշտի տերերից դուբլ ձևակերպեց Միրկո Անտենուչին (8′ / 11-մետրանոց, 30′)։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 40 միավոր (19) խաղ և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ ՍՊԱԼ-ը 15 միավորով 17-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Վերոնայի» նկատմամբ։ 65-րդ րոպեին հաշիվը բացեց Կալիդու Կուլիբալին, իսկ 78-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Խոսե Կալյեխոնը։ «Նապոլին» այժմ 51 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Վերոնան» 13 միավորով 19-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

«Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Կրոտոնեին»։ Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Լեոնարդո Բոնուչին։ Այժմ «Միլանը» 28 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Կրոտոնեն» 15 միավորով 18-րդն է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում