«Վալենսիան» կամային հաղթանակ տոնեց «Ժիրոնայի» նկատմամբ (տեսանյութ)

«Վալենսիան» կամային հաղթանակ տոնեց «Ժիրոնայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Վալենսիան» կամային հաղթանակ տոնեց «Ժիրոնայի» նկատմամբ։ «Մեստալյայում» կայացած հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Կրիստիան Պորտուգեսը։ 27-րդ րոպեին Խոնաս Ռամալյոյի ինքնագոլի արդյունքում հաշվի հավասարությունը վերականգնվեց, իսկ հաղթական գոլը 48-րդ րոպեին խփեց Դանիել Պարեխոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «չղջիկներն» ունեն 37 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ժիրոնան» 23 միավորով տասներորդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում