Պաշտոնական. Ֆիլիպե Կոուտինյոն դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Ֆիլիպե Կոուտինյոն դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության մասին:

Բրազիլացին 5,5 տարվա պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ: Նրա հրաժարագինը կազմելու է 400 միլիոն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարվելու է 120 միլիոն եվրո: Եվս 40 միլիոն նախատեսված է լինելու որպես հնարավոր պարգևավճար: Կիսապաշտպանի «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) աշխատավարձը կազմելու է մոտ 15 միլիո եվրո:

Այսպիսով, Կոուտինյոն դարձավ ֆուտբոլի պատմության երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը: Ռեկորդը պատկանում է Նեյմարին, ում համար ՊՍԺ-ն «Բարսելոնային» 222 միլիոն եվրո է վճարել: Ամռանն ուժի մեջ է մտնելու նաև «Պարի Սեն Ժերմենում» վարձավճարով հանդես եկող Կիլիան Մբապեի տրանսֆերը, ում համար «Մոնակոն» ստանալու է 180 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում