Ո՞վ է փոխարինելու Կոուտինյոյին. իրարամերժ կարծիքներ

Ո՞վ է փոխարինելու Կոուտինյոյին. իրարամերժ կարծիքներ

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը «Բարսելոնային» վաճառելու շնորհիվ «Լիվերպուլն» անգլիական ֆուտբոլի պատմության խոշորագույն գործարքն է կնքել: Մերսիսայդցիները ստացել են 120 միլիոն եվրո, իսկ ևս 40 միլիոնի պարգևավճար կարող են ակնկալել 2-3 տարվա տարվա ընթացքում:

Այժմ անգլիական գրանդին հարկավոր է ծախսել այդ գումարի մի մասը և փոխարինող գտնել իր նախկին առաջատարին: Նախապես նշվում էր, որ «կարմիրները» երկու հիմնական տարբերակ են առանձնացրել՝ «Մոնակոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարը և «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մարեզը:

Ալժիրցու շուրջ տեղեկություններն անմիջապես լուրջ բնույթ ստացան: Սկզբում «L’Equipe» պարբերականը գրեց, որ մերսիսայդցիներն արդեն առաջարկ են կատարել 26-ամյա ֆուտբոլիստի շուրջ, իսկ «beIN SPORTS»-ը հայտարարեց` գործարքն արդեն համաձայնեցված է: Այն պետք է կազմի 55 միլիոն եվրո, իսկ վինգերն արդեն այսօր բուժզննում անցնի: Ավելի ուշ skysports.com-ը հերքեց այդ տեղեկությունները: Բրիտանական պարբերականը վստահեցնում է, որ կողմերի միջև բանակցություններ դեռ չեն ընթացել:

Ինչ վերաբերվում է Լեմարի տրանսֆերին, ապա այն ավելի բարդ կլինի ձևակերպել: 22-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է, որտեղ նա պետք է դառնա Ալեքսիս Սանչեսի փոխարինողը: Ֆրանսիացու համար մրցակցությունը կարող է հասնել նրան, որ տրանսֆերային գինը մոտ լինի 100 միլիոնին: Բացի այդ, Լեմարը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկութունում չի կարողանա օգնել «Լիվերպուլին», որովհետև մրցաշարում արդեն մասնակցել է «Մոնակոյի» կազմում:

Հատկանշական է, որ «Արսենալը» «կարմիրների» հետ պայքարում է նաև Մարեզի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում