Կոնտե. Մոուրինյուն միշտ «մարդուկ» է եղել

Կոնտե. Մոուրինյուն միշտ «մարդուկ» է եղել

Շարունակվում է «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչներ Անտոնիո Կոնտեի ու Ժոզե Մոուրինյուի միջև խոսակցական պատերազմը: Իտալացին արձագանքել է պորտուգալացու վերջին խոսքերին, որում վերջինս հիշել էր պայմանավորված խաղերի մեղադրանքով Կոնտեի որակազրկումը:

«Նման մեկնաբանություններով վիրավորել ցանկանալ կարող է միայն մարդուկը: Նա «փոքր մարդ» է եղել և, հավաբանար, ապագայում էլ կմնա: Նա փորձում էր վիրավորել ինձ, սակայն շատ լավ գիտեր ճշմարտությունը: Դատարանն արդարացրել է ինձ: Եթե այդ ամենն իմանալով հանդերձ՝ դուք դա ուրիշ մարդու դեմ եք օգտագործում, ուրեմն մարդուկ եք:

Բայց դա առաջին անգամը չէ: Նախկինում նա նույն է արել և հիմա էլ շարունակում է: Եթե մինչև հիմա նա իրեն նման կերպ է պահել, ուրեմն հետագայում նույնպես չի փոխվելու»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում bbc.com-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում