«Յուվենտուսի» ռմբարկուն վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» ռմբարկուն վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Կալյարիի» դեմ արտագնա խաղում (1:0):

Արգենտինացին վնասել է ծունկը և հարկադրված փոխարինում խնդրել: 24-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պահանջվելու է 1 ամիս:

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Դիբալան մասնակցել է 19 խաղի, որոնցում 14 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում