USD
EUR
RUB

2017 թվականի վիճակագրական թվեր, որոնք չափանիշ են դառնալու

 

2017-ը պատմություն է։ Նրանց, ովքեր կարևորում են առանձին փաստերը, կհետաքրքրի, թե ինչ կարևոր դրվագներ արժե հիշել նախորդ տարվա ֆուտբոլային անցուդարձից:

0 - Դարպասին հարված չի կատարվել տարվա ամենաֆանտաստիկ՝ «Լացիո» - «Նիցա» խաղի ժամանակ: Եվրոպա լիգայի պատմության առաջին խաղն էր, որտեղ դարպասապահներն առհասարակ որևէ հարված կասեցնելու հնարավորություն չեն ունեցել: Հանդիպումն այդուհանդերձ, ավարտվել է «Լացիոյի» հաղթանակով (1:0, ինքնագոլ):

2 առանցքային վիճակագրություն առնչվող Մադրիդի «Ռեալին»։ 2017-ին «Ռեալը» դարձավ պատմության առաջին թիմը, որին հաջողվեց երկու անգամ անընդմեջ դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Երկու անգամ անընդմեջ էլ Զինեդին Զիդանի թիմը սեփական հարկի տակ պարտվեց «Բարսելոնային»: 2:3 հաշվով թիմերը բաժանվեցին գարնանը, ապա 0:3 հաշիվը գրանցվեց դեկտեմբերին: «Ռեալի» պատմության մեջ Զիդանը միակ մարզիչն է, որ երկու անգամ անընդմեջ պարտվել է տնային Կլասիկոյում։

5 խաղ անընդմեջ 0:0 հաշվով է դաշտից հեռացել ռուսական «Ռոստովը» մարտ-ապրիլ ամիսներին: Մրցակիցներն էին «Թերեկը», «Կռիլիան», «Կրասնոդարը», «Լոկոմոտիվը» և ԲԿՄԱ-ն: 

11-մետրանոց հարվածներ իրենց դարպասին օրացուցային տարում ստացել են թոփ-5 առաջնությունների բոլոր թիմերը, բացի մեկից։ «Բարսելոնան» է բացառություն դարձել․․․

14 սեյվ մեկ խաղում կատարել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան: «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ նա կրկնել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդը, որ գրանցել էին Թիմ Կրուլը և Վիտո Մանոնեն:

Լուսանկար

17 բաց թողած գնդակ ու 0 խփած գնդակ 7 տուրից հետո։ Այս հակառեկորդը գրանցվել է Պրեմիեր լիգայում և պատկանում է «Քրիստալ Փելասին»: Հիմա թիմն աստիճանաբար փորձում է հետ բերել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բաց թողածը։

21 գնդակ 2017-18թթ․ մրցաշրջանի ընթացքում խփել են «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստներ Ասպիլիկուետան, Ալոնսոն, Ֆաբրեգասը, Մորատան ու Պեդրոն: Դասական ցուցանիշ Լա լիգայի ամուր թիմերի, բայց ոչ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների համար: Լա լիգայում ոչ մի թիմի իսպանացիներ այդքան գոլ չեն խփել, որքան «Չելսիի» խաղացողները: 20 գնդակով նրանց ամենամոտը «Ռեալ Սոսյեդադն» է։

48 հեռահար փոխանցում մրցակցի տուգանային կատարել է «Ինտերը» «Սասուոլոյի» դեմ խաղում: 

56 գոլ օրացուցային մեկ տարում խփել է Հարի Քեյնը: Ժամանակակից լավագույն հարձակվողի կոչմանն արժանանալու ճանապարհին Քեյնը մի շարք ռեկորդներ է գրանցել: Գերազանցել է Պրեմիեր լիգայում օրացուցային տարում խփած գոլերի Ալան Շիրերի ռեկորդը (53): 6 հեթ-տրիկ է հեղինակել մեկ տարում. սա ևս լավագույն ցուցանիշն է ԱՊԼ-ում: Տարվա արդյունքներով նա առաջ է անցել Լիոնել Մեսսիից (54):

Տեսանյութ

56 միավոր է հավաքել «Նապոլին» Ա Սերիայի 20 արտագնա խաղերում, այսինքն՝ 60 հնարավորից: Սարիի թիմին կանգեցրել են միայն «Կիևոն» և «Սասուոլոն»։

60% խաղերում Կոնֆեդերացիաների գավաթի ընթացքում հաղթել է այն թիմը, որը լավագույնս է կատարել սրող փոխանցումները: 

102 գնդակ օրացուցային մեկ տարում Անգլայի Պրեմիեր լիգայում խփել է «Մանչեսթեր Սիթին»: Սա Անգլիայի առաջնության պատմության լավագույն արդյունքն է: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդին». Ֆերգյուսոնի թիմը 2000-ին 95 գոլ էր խփել:

811 խաղին տարվա վերջին օրը հասավ Արսեն Վենգերը: «Արսենալի» մարզիչը հիմա ռեկորդակիր է ԱՊԼ-ում և առաջ է անցել 810 խաղ անցկացրած սըր Ալեքս Ֆերգյուսոնից: 

Առաջարկում ենք ընթերցել նաև՝

Լրահոս
«Էվերթոնը» հետաքրքրված է Ալեգրiով «Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին» ու գլխավորեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակը Տոկիոյի նահանգապետին դուր չի եկել ՄՕԿ-ի առաջարկը Արեգ Հովհաննիսյան. Մասնակիցների կարծիքով, սա մինչև այս անցկացված լավագույն սեմինարն էր Լա Լիգան առաջարկել է Էլ Կլասիկոն անցկացնել դեկտեմբերի 4-ին․ «Բարսելոնան» և «Ռեալը» ցանկանում են խաղալ դեկտեմբերի 18-ին Գյուլբուդաղյանցը՝ իր հրաժարականի մասին «Նոա»-ն հաղթեց «Երևան»-ին ՀՖՖ ներկայացուցիչը կլինի ՉԼ խաղերից մեկի պատվիրակը Ինձ համար շատ դժվար էր. Վանեցյանն ընդունել է Գյուլբուդաղյանցի հրաժարականը Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել. ՀՖՖ Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Մխիթարյանը շարք կվերադառնա հաջորդ շաբաթվա ընթացքում Ջավախքցի տղան դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն Հակոբ Սերոբյան․ Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն Մբապեն հրաժարվել է տարեկան 50 միլիոն աշխատավարձից Մոդրիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը Ռոնալդուն Ինսթագրամում երկու անգամ ավելի է վաստակել Մեսսիից Գյուլբուդաղյանց. Երկրորդ գոլից հետո մեզ մոտ խաղային կարգապահությունը լրիվ կորավ Ֆինլանդիան 0:3 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ, լուսանկարներ) Կարեն Գրիգորյանը առաջինն է Պորտուգալիայի մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 27 տարեկան է Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը Չեխիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիային Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոնն է «Բարսելոնա»-ն փոխարինողներ ունի Լուիս Սուարեսի համար Սարգսյանը, Հակոբյանը և Դանիելյանը հաղթանակ են տոնել շախմատի Մեն կղզու մրցաշարի երկրորդ տուրում Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը տարել է առաջին հաղթանակը Հայաստանի Մ-17 հավաքականը զիջել է Ուկրաինայի ընտրանուն Մ21. Ռուդիկ Մկրտչյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ) Ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է չկոտրվել. Սլավիկ Գալստյան Մոուրինյուն մերժել է «Լիոնին» Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ «Ռոմա»-ի հաջորդ խաղին «Փյունիկ»-ը և «Դինամո»-ն ընկերական խաղ կանցկացնեն Հայաստանից 7 ըմբիշ կմասնակցի Համաշխարհային բանակային խաղերին Բուֆոնի և դե Ռոսիի համար հրաժեշտի հնարավոր հանդիպումը կարող է լինել Հայաստանի դեմ խաղը Մեն կղզու մրցաշարում հայ շախմատիստների առաջին մրցակիցները հայտնի են «Լեո»-ն պարտվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում Մարզիկ Արթուր Այվազյանը զբաղեցրեց պատվավոր 3-րդ հորիզոնականը
website by Sargssyan