Անգլիայի գավաթ․ «Նոթինգհեմը» պայքարից դուրս թողեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Նոթինգհեմը» պայքարից դուրս թողեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Արսենալն» անակնկալ պարտություն կրեց «Նոթինգհեմ Ֆորեսթից» և զրկվեց տիտղոսի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։ Նոթինգհեմի «Սիթի գրաունդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 4։2 հաշվով։

Հաշիվը 20-րդ րոպեին բացեց Էրիկ Լիխայը։ Ընդամենը 3 րոպե անց Պեր Մերտեզակերը վերականգնեց հավասարությունը, սակայն խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, Լիխայը դուբլ ձևակերպեց, և դաշտի տերերն ընդմիջման գնացին առավելությամբ։

64-րդ րոպեին որակազրկված Արսեն Վենգերի թիմը երրորդ գոլը բաց թողեց․ «զինագործների» դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինն անվրեպ իրացրեց Բեն Բրերետոնը։ 79-րդ րոպեին Դենի Ուելբեքը հաշիվը դարձրեց 3։2, սակայն հյուրերը ոչ միայն չկարողացան զարգացնել հաջողությունը, այլև բաց թողեցին չորրորդ գոլը։ 85-րդ րոպեին Դավիդ Օսպինայի պաշտպանած դարպասին երկրորդ 11-մետրանոցը նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Կիրան Դոուելը։ 89-րդ րոպեից Ջո Ուորոլի հեռացման արդյունքում «Նոթինգհեմը» խաղաց 10 հոգով, սակայն դա հանդիպման վերջնական արդյունքի վրա որևէ ազդեցություն չունեցավ։

Այսպիսով, «Արսենալը» դուրս մնաց գավաթի խաղարկությունից, իսկ Չեմպիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթի» հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում