USD
EUR
RUB

Պատմության 12 ամենաթանկ ձմեռային տրանսֆերները

 

Ձմեռային տրանսֆերային պատուհանը լավ հնարավորություն է մրցաշրջանի առաջին հատվածի սխալներն ուղղելու համար: Սովորաբար խոշոր գործարքներն ամռան են կայանում, սակայն ակումբներ կան ձմռանն էլ դրամապանակը լայն բացում են նոր ֆուտբոլիստների գնելու նպատակով: Այս տարի արդեն նախկին ռեկորդը երեք անգամ գերազանցվել է: Տեսնենք, թե վերջին տարիներին ում համար են ամենաշատը վճարել:

12. Էդին Ջեկո, 37 միլիոն եվրո
«Վոլֆսբուրգ» - «Մանչեսթեր Սիթի», 2011 թվական

Ռոբերտո Մանչինիի թիմում այդ ժամանակ հարձակման գծում դաշտ դուրս գալ կարող էին Ադեբայորը, Սանտա Կրուսը, Տևեսը, Բալոտելին ու Ժոն: Նման ոչ լիարժեք թիմով բարդ է խաղալ, դրա համար էլ իտալացին հարձակվողների կարիք ուներ: Արդյունքում, Գերմանիայի առաջնությունում խաղացող Ջեկոյին գնեցին: Անգլիայում նա մրցաշրջանի կեսն օգտագործեց նոր առաջնությանը հարմարվելու համար և 15 խաղում ընդամենը 2 գոլ խփեց: Արդեն հաջորդ ու հաղթական մրցաշրջանում Ջեկոն լավ էր համագործակցում Ագուերոյի հետ: Միասին բոլոր մրցաշարերում 49 գոլ խփեցին: 

11. Լուկաս Մոուրա, 40 միլիոն եվրո
«Սան-Պաուլու» - «Պարի Սեն Ժերմեն», 2013 թվական

Փոքրիկ խորամանկություն էր։ Մոուրան դեռ ամռանն էր պայմանագիր կնքել, բայց թիմին միացավ կես տարի անց: Դա արվել էր ֆինանսական արդար խաղի կանոնները պահելու համար, քանի որ փարիզցիներն ամռանն ավելի քան 100 մլն էին ծախսել Լավեսիի, Զլատան Իբրահիմովիչի, Տյագո Սիլվայի ու Վերատիի տրանսֆերների վրա, իսկ Մոուրայինը նախատեսված էր վճարել հաջորդ տարվա բյուջեից: 5 տարի է անցել, բայց ՊՍԺ-ի խնդիրները չեն փոխվում․․․

Ինչ վերաբերում է Մոուրային, ապա նա Անչելոտիի թիմում սերնդափոխության մի մասն էր, ապա որոշ ժամանակ հիմնական կազմում էր Լորան Բլանի թիմում: Հիմա Ունայի Էմերին բրազիլացու կարիքը չունի, պատրաստ է նրան բաց թողնել: 

10. Յուլիան Դրակսլեր, 40 միլիոն եվրո
«Վոլֆսբուրգ» - «Պարի Սեն Ժերմեն», 2017 թվական

Եվս մեկ տրանսֆեր, առանց որի ՊՍԺ-ն, մեղմ ասած, կարող էր գոյատևել: Կես տարի Յուլիանը վիճում էր «Վոլֆսբուրգի» ղեկավարության հետ, պահանջում թողնել իրեն: Փարիզում մինչև մրցաշրջանի ավարտը խաղում էր ձախ եզրում, բայց ամռանը Նեյմարին գնեցին այդ դիրքի համար: Հիմա նա հաճախ կիսապաշտպանությունում է, և, կարծես, թիմը փոխելու մտադրություն չունի։

9. Էնդի Քերոլ, 41 միլիոն եվրո
«Նյուքասլ» - «Լիվերպուլ», 2011 թվական

Թվում է՝ այս տրանսֆերի գլխավոր պատճառը «Լիվերպուլի»՝ անհաջող տրանսֆերների բոլոր ցուցակներում հայտնվելու ցանկությունն էր․․․ Քերոլը որոշ ժամանակ հարմարվում էր «Լիվերպուլին», հիմնական կազմում տեղ վաստակեց և 35 խաղում 4 գոլ խփեց: 2013-ին Քերոլը 17 միլիոնի դիմաց տեղափոխվեց «Վեսթ Հեմ»։ Դրանից հետո նա մրցաշրջանի ընթացքում միջինը 15-20 խաղ է անցկացնում և 5-10 գոլ խփում: 

Հատկանշական է, որ նույն օրը «Լիվերպուլը» ներկայացրեց նաև Լուիս Սուարեսին, ում համար 26,5 միլիոն էր վճարել

Լուսանկար

8. Ջեքսոն Մարտինես, 42 միլիոն եվրո
«Ատլետիկո» - «Գուանչժոու Էվերգրադ», 2016 թվական

Չինաստան, ձմեռ ու խելահեղ տրանսֆերներ: Ջեքսոն Մարտինեսը, ով «Պորտուի» կազմում 132 պաշտոնական խաղում 92 գոլ էր խփել, պետք չեղավ Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոյին», իսկ չինացիներին նա ավելի հարմար թվաց: «Գուանչժոում» անհաջող մրցաշրջանից հետո նա պահեստային թիմում անցկացրեց հաջորդ մրցաշրջանը, որում թիմը չեմպիոնի տիտղոս նվաճեց։ Այո՛, չեմպիոնական թիմից բացակայում էր 42 միլիոն եվրո արժեցող ֆուտբոլիստը․․․

7. Խուան Մատա, 45 միլիոն եվրո
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ», 2014 թվական

«Չելսիի» երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը պետք չէր Ժոզե Մոուրինյուին: Մատան կես տարի մնաց պորտուգալացու թիմում, ապա հենց նրա հորդորով սկսեց նոր ակումբ փնտրել: Տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ հետո միավորվեց նախկին մարզչի հետ։ Թիմի համար ձախողված մրցաշրջանում Մատան 15 խաղում 11 գոլ խփեց: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է չզղջա վճարած գումարի համար։

6. Ալեքս Թեյշեյրա, 50 միլիոն եվրո
«Շախտյոր» - «Ցզյանսու Սունին», 2016 թվական

Մարզիչների փոփոխությունն ու աստղերով համալրումը 2016-ին չօգնեցին «Ցզյանսու Սունինին» առաջին հորիզոնականից իջեցնել «Գուանչժուին»: Ընթացիկ մրցաշրջանում թիմը պայքարում է գոյատևման համար: Ֆաբիո Կապելոն լավացրեց թիմը, բայց ոչ ամբողջությամբ, իսկ Թեյշեյրան 2017-ին կորցրեց հիմնական կազմում իր տեղը:

5. Ֆերնանդո Տորրես, 58 միլիոն եվրո
«Լիվերպուլ» - «Չելսի», 2011 թվական

Մարդ, ով «ձմեռային տրանսֆերներ» բառակապակցությունը մեմ դարձրեց: Նա դարձավ տրանսֆերների մասին բոլոր նյութերի անբաժանելի մասը: Նոր ակումբում կես տարում 1 գոլ խփեց: «Չելսիում» այդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ֆլորան Մալուդան դարձավ:

Լուսանկար

4. Օսկար, 60 միլիոն եվրո
«Չելսի» - «Շանհայ ՍԻՊԳ», 2017 թվական

25-ամյա բրազիլացին դադարել էր լոդոնյան թիմի մեկնարկային կազմում հայտնվել, քանի որ Անտոնիո Կոնտեն նախընտրում էր 3-4-3 ձևաչափով խաղալ: Օսկարն էլ թողեց Եվրոպան ու մեկնեց Չինաստան, որպեսզի, ինչպես ինքը հայտարարեց, օգնի ամբողջ աշխարհի ֆուտբոլիստներին իմանալ այդ առաջնության մասին: 

Առաջարկում ենք ընթերցել՝

3. Դիեգո Կոստա, 66 միլիոն եվրո
«Չելսի» - «Ատլետիկո», 2018 թվական

Կոստան դեռ անցած ձմռանը կարող էր հեռանալ «Չելսիից», երբ ցանկանում էր Չինաստան գնալ: Կարող էր ամռանը նոր թիմ գտնել, բայց գերադասեց ընտրել նախկին ակումբը՝ «Ատլետիկոն» և կես տարի առանց ֆուտբոլի մնալ։ Մադրիդյան ակումբի նկատմամբ տրանսֆերային արգելքի պատճառով տեղափոխությունը պաշտոնապես գրանցվեց միայն այս տարվա հունվարի 1-ին։

2. Վիրջիլ վան Դեյկ, 85 միլիոն եվրո
«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ», 2018 թվական

Հոլանդացին «Լիվերպուլ» տեղափոխվելու համար 2017 թվականի ամռանն իր տրանսֆերը վաճառելու դիմում էր ներկայացրել, բայց «Սաութհեմփթոնը» նրան բաց չթողեց: Վան Դեյկի տրամադրվածության վրա չազդեց նույնիսկ մարզումներից ու խաղերից հեռացումը: Մրցաշրջանի ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստը վերադարձավ խաղերին, սակայն նրա մտադրությունը չփոխվեց: Վերջիվերջո «սրբերը» համաձայնվեցին պաշտպանների համար ռեկորդային գումարով վաճառել Վիջիլի տրանսֆերը:

Վերջին 3,5 տարվա ընթացքում Վան Դեյկը դարձավ «Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» տեղափոխված 6-րդ ֆուտբոլիստը (Լովրեն, Լալանա, Լամբերտ, Կլայն, Մանե): Ժամանակն է, որ «սրբերը» մերսիսայդցիների համար զեղչի քարտ տրամադրեն:

1. Ֆիլիպե Կոուտինյո, 120 միլիոն եվրո
«Լիվերպուլ» - «Բարսելոնա», 2018 թվական

Նախորդ ռեկորդը գերազանցվեց գրեթե 2 անգամ: Այն ավելին կկազմի, եթե բրազիլացին հաջող ելույթներ ունենա և «Բարսելոնան» ստիպված լինի 40 միլիոնի պարգևավճար փոխանցել անգլիացիների հաշվին:

Կատալոնական ակումբը վաղուց էր հետաքրքրված Կոուտինյոյի ծառայություններով, սակայն միայն Նեյմարի տրանսֆերի վաճառքից հետո սկսեց լուրջ քայլեր ձեռնարկել նրան հրավիրելու համար: Ամռանը կայացած առաջին ռաունդը մերսիսայդցիների կողմն էր, սակայն ձմռանը նրանք շատ արագ հանձնվեցին:

Լրահոս
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը նոր ավագ մարզիչ ունի Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը Մբապեն «Ռեալ» կտեղափոխվի 275 միլիոն եվրոյով Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով (տեսանյութ) Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Մխիթարյանը բացում է գոլերի հաշիվը «Ռոմա»-ի կազմում (տեսանյութ) Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան «ՊՍԺ»-ն Մարկինյոսին պայմանագիր է առաջարկելու Իտալիայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ. ԿԳՄՍՆ Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են Շումախերը գիտակից վիճակում է Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը` Հռոմում (տեսանյութ) Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը Ղրղզստանում նվաճել է երկու մեդալ Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը կրեց երկրորդ պարտությունը «Ռեալն» ու «Յուվենտուսը ցանկանում են գնել Էրիկսենին Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է «Արսենալը» ցանկացել ձեռք բերել Մեսսիին Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաղթել է միջազգային մրցաշարում
website by Sargssyan