«Նապոլին» մոտ է թանկարժեք տրանսֆերի

«Նապոլին» մոտ է թանկարժեք տրանսֆերի

«Նապոլին» հունվարին կարող է համալրում ունենալ: «Mediaset Premium»-ը տեղեկացնում է, որ «աձուրին» «Բոլոնյայի» հետ համաձայնեցրել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Սիմոնե Վերդիի տրանսֆերը:

Գործարքը կազմելու է 24 միլիոն եվրո: Եթե այն գրանցվի, ապա կդառնա «Նապոլիի» պատմության երրորդ խոշարագույն տրանսֆերային ձեռքբերումը: 

Ա Սերիայի առաջատարին մնում է պայմանավորվել 25-ամյա ֆուտբոլիստի հետ: Վերջինս ժամանակ է խնդրել մտորելու համար:

Հիշեցնենք, որ իտալացին «Միլանի» սանն է: 2016 թվականի ամռանը «ռոսոներին» ընդամենը 1,5 միլիոն եվրոյով վաճառել է նրա տրանսֆերը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Վերդին մասնակցել է 20 խաղի, որոնցում 6 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում