Հոբելյանական խաղում Մեսսիի ռեկորդային գոլը

Հոբելյանական խաղում Մեսսիի ռեկորդային գոլը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Պրիմերայի 18-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ տնային խաղում (3:0) ընթացքից կատարած հարվածով բացել է հաշիվը:

Իսպանիայի առաջնություններում դա արգենտինացու 365-րդ գոլն էր,- հայտնում է «Gracenote Live»-ը:

Այսպիսով, 30-ամյա ֆուտբոլիստը կրկնեց Գերդ Մյուլերի` եվրոպական թոփ-5 առաջնություններում խփած գոլերի ռեկորդը: Լեգենդար գերմանացին 365 անգամ աչքի է ընկել Բունդեսլիգայում:

Հատկանշական է, որ «Լևանտեի» դեմ խաղը Մեսսիի համար 400-րդն էր Լա լիգայում: Նա այդ հանդիպումներում նաև 144 գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում