Ռիբերի. 2013 թվականին պետք է ես ստանայի «Ոսկե գնդակը», բայց այն «գողացան»

Ռիբերի. 2013 թվականին պետք է ես ստանայի «Ոսկե գնդակը», բայց այն «գողացան»

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ 2013 թվականին նա պետք է ստանար «Ոսկե գնդակ» մրցանակը, այլ ոչ թե «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Տպավորություն էր, կարծես «գողացան» իմ «Ոսկե գնդակը»: Դա անհավանական էր: Այդ տարի ես նվաճեցի բոլոր հնարավոր տիտղոսները, ավելին անհնար էր անել: Անարդար որոշում էր:

Ֆրանսիան ինձ չէր աջակցում: Իմ աչքերով տեսա, թե ինչպես է Ռոնալդուն իմ երկրից աջակցություն ստանում: Չեմ կարծում, թե պորտուգալացիները Ռիբերիի կամ Մեսսիի հաղթանակն էին ցանկանում տեսնել»,- «Canal Football Club»-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Ռիբերին մյունխենցիների հետ 5 տիտղոս էր նվաճել, իսկ Ռոնալդուն մադրիդցիների կազմում առանց մրցանակ էր մնացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում