«Բարսելոնան» ներկայացրեց Կոուտինյոյին

«Բարսելոնան» ներկայացրեց Կոուտինյոյին

«Բարսելոնան» այսօր պաշտոնապես պայմանագիր կնքեց կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ: Բրազիլացու համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2023 թվականի ամառը,- գրում է կատալոնացիների պաշտոնական կայքը:

Պաշտոնական արարողությունից հետո 25-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել «Կամպ Նոու» մարզադաշտի խոտածածկի վրա, որտեղ նրան ողջունել են երկրպագուները:

Կոուտինյոն դեռ չի կողմնորոշվել մազրաշապիկի համարի հարցում: Ամենայն հավանականությամբ, դա կապված է հունվարին թիմը լքող ֆուտբոլիստներից մեկի հետ, ում համարը կփոխանցվի բրազիլացուն:

Այսօր առավոտյան տեղի ունեցած բուժզննման ժամանակ հաստատվել է, որ Ֆիլիպեն վնասվածքով է միացել «Բարսելոնային»: Ազդրի մկանի ցավերի պատճառով նա բաց էր թողել «Լիվերպուլի» վերջին երկու խաղերը: Կիսապաշտպանի ապաքինման համար պահանջվելու է 20 օր:

Հիշեցնենք, որ Կոուտինյոյի տրանսֆերի համար «բլաուգրանան» 120 միլիոն եվրո է վճարելու «Լիվերպուլին»: Եվս 40 միլիոն նախատեսված են որպես հնարավոր պարգևավճարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում