«Բարսելոնա» տեղափոխվելու համար Կոուտինյոն խոշոր գումար է վճարել «Լիվերպուլին»

«Բարսելոնա» տեղափոխվելու համար Կոուտինյոն խոշոր գումար է վճարել «Լիվերպուլին»

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի նոր մանրամասներ:

Thetimes.co.uk-ը գրում է, որ ընդհանուր գործարքի 120 միլիոն եվրոյից 10 միլիոնը բրազիլացին է վճարել, որպեսզի այն չխափանվի: 25-ամյա ֆուտբոլիստը ևս 3 միլիոն անգլիական ակումբի հաշվին է փոխանցելու հետագայում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կոուտինյոն հրաժարվել էր 15 միլիոն եվրոյի պարգևավճարից, որպեսզի «բլաուգրանայի» համար թեթևացնի ֆինանսական ճնշումը:

Իր շնորհանդեսի ժամանակ բրազիլացին հայտարարել է` «կապտանռնագույններից» բացի այլ ակումբի համար երբեք չէր հեռանա «Լիվերպուլից»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը նման քայլի էր դիմել նաև Պաուլինյոն: Նա անձամբ վճարել էր իր 40-միլիոնանոց տրանսֆերի 7,5 միլիոն եվրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում