Չստացված բուժում. Մարեյի վերադարձը երկար ժամանակով հետաձգվում է

Չստացված բուժում. Մարեյի վերադարձը երկար ժամանակով հետաձգվում է

Աշխարհի նախկին առաջին թենիսիստ Էնդի Մարեյը 6 ամիս փորձել է իր վնասվածքը բուժել առանց վիրահատության, սակայն նրա մոտ դա չի ստացվել: Շոտլանդացին հայտարարել է, որ ստիպված է եղել վիրահատության ենթարկվել: Այն կատարվել է այսօր` Ավստրալիայում:

«Ծրագրում եմ կորտ վերադառնալ խոտածածկի մրցաշրջանում: Հուսով եմ` ավելի շուտ կստացվի, սակայն ավելորդ շտապողականություն թույլ չեմ տա: Բժիշկներին հարցրեցի, թե որքան ժամանակ է հարկավոր նման վիրահատությունից ապաքինվելու համար, և ինձ ասացին 14 շաբաթ»,- «Daily Mail»-ի հետ զրույցում ասել է 30-ամյա թենիսիստը:

Եթե Մարեյն իսկապես կորտ վերադառնա խոտածածկի մրցաշրջանում (հունիսին), նրա հաշվին կմնա 380 վարկանիշային միավոր: Դա նշանակում է, որ նա չի ընդգրկվի նույնիսկ ATP-ի թոփ-100-ում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում