Հետազոտություն. Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Հետազոտություն. Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Ֆուտբոլի հետազոտությունների «CIES Football Observatory»-ն հաշվարկել է թոփ-5 առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների շուկայական գները: Հետազոտության ժամանակ հաշվարկվել են խաղացողների տարիքը, դիրքը, պայմանագրի ժամկետը, ակումբի և հավաքականի կազմում հաջող ելույթնները:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը կրկին դարձել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը: Բրազիլացու տրանսֆերային գինը կազմում է 213 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (202 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է «Տոտենհեմի» ռմբարկու Հարի Քեյնը (194): 

Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո և նա զբաղեցնում է 49-րդ տեղը:

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը.

1. Նեյմար («ՊՍԺ») – 213 միլիոն եվրո

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 202,2

3. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 194,7

4. Կիլիան Մբապե («ՊՍԺ») – 192,5

5. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 174,6

6. Դելե Ալի («Տոտենհեմ») – 171,3

7. Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի») – 167,8

8. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ») – 164,8

9. Անտուան Գրիզման («Ատլետիկո») – 150,2

10. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 147,5

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում