Ա սերիա. 2017 թվականի վատագույն ֆուտբոլիստը

Ա սերիա. 2017 թվականի վատագույն ֆուտբոլիստը

Հայտնի է` ով է արժանացել 2017 թվականի Իտալիայի առաջնության վատագույն ֆուտբոլիստի համար տրվող մրցանակին:

«Ոսկե աղբամանը» ստացել է «Ինտերի» հարձակվող Գաբրիել Բարբոսան: Բրազիլացին ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Բենֆիկա», սակայն Լիսաբոնում նա մեկ հանդիպման է մասնակցել:

Հիշեցնենք, որ 2016 թվականին «ներաձուրին» Բարբոսայի համար 33,5 միլիոն եվրո է վճարել, բայց նա չի արդարացրել սպասելիքները:

Այս ընթացքում 21-ամյա ֆուտբոլիստը ոչ մի անգամ չի ընդգրկվել «Ինտերի» մեկնարկային կազմում և ընդամենը մեկ գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում