Ներքին հետաքննություն. «Արսենալը» տուգանելու է Իվոբիին (տեսանյութ)

Ներքին հետաքննություն. «Արսենալը» տուգանելու է Իվոբիին (տեսանյութ)

«Արսենալը» ներքին հետաքննություն է անցկացրել, որպեսզի պարզի մամուլում տարածված տեղեկությունների իսկությունը, ըստ որոնց կիսապաշտպան Ալեքս Իվոբին «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ հանդիպման նախօրեին երեկույթի է մասնակցել:

Thesun.co.uk-ի տարածած տեղեկությունը հաստատվել է, և «զինագործները» որոշել են տուգանել նիգերացուն: 21-ամյա ֆուտբոլիստը ներկա է եղել վարձու տանն անցկացված երեկույթին, որը շարունակվել է մինչև լուսաբաց: Այդ տանը զվարճացնող գազի ու մարիխուանայի հետքեր են հայտնաբերվել:

Իվոբին այդ օրը մասնակցել է Անգլիայի գավաթի խաղին, որում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել, իսկ լոնդոնցիները պարտվել են 2:4 հաշվով: 
Կիսապաշտպանը տուգանվել է իր ամսական աշխատավարձի կեսի չափով:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում