«Բայերի» մարզիչը պատժվել է սիմուլյացիայի համար (տեսանյութ)

«Բայերի» մարզիչը պատժվել է սիմուլյացիայի համար (տեսանյութ)

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Հայկո Հերլիխը Գերմանիայի ֆուտբոլի միության կողմից (DFB) տուգանվել է 12 հազար եվրոյով: Նա պատժվել է Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ խաղի (1:0) ժամանակ սիմուլյացիայի դիմելու պատճառով,- գրում է DFB-ի մամուլի ծառայությունը:

Դրվագներից մեկում տանտերերի կիսապաշտպան Դենիս Զակարիան վազել է գնդակի հետևից, որը լքել է դաշտի սահմանները: Այդ պահին նա թեթև հպվել է Հերլիխին, ինչից հետո վերջինս «սուզվել» է: Այդ միջադեպը դժգոհություն է առաջացրել «Բորուսսիայի» ֆուտբոլիստների ու երկրպագուների մոտ, որոնցից մեկը գարեջրի բաժակ է նետել տեխնիկական գոտի:

Նշվում է, 46-ամյա մասնագետը համաձայնել է տուգանքի շուրջ որոշման հետ և չի բողոքարկելու այն:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում