ԱԼԳ. «Մանչեսթեր Սիթին» նախավերջին րոպեին հաղթանակ է կորզել (տեսանյութ)

ԱԼԳ. «Մանչեսթեր Սիթին» նախավերջին րոպեին հաղթանակ է կորզել (տեսանյութ)

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Բրիսթոլ Սիթիին»:

«Քաղաքայինների» հսկայական առավելությամբ անցած հանդիպման հաշիվը բացել են հյուրերը: 44-րդ րոպեին Էլիակիմ Մանգալայի սխալին հետևել է Ջոն Սթունզի թույլ տված կանոնների խախտումը և «Բրիսթոլ Սիթին» 11-մետրանոց հարվածի իրավունք է ստացել: Նշակետից Կլաուդիո Բրավոյի դարպասը գրավել է Բոբի Ռիդը:

Ընդմիջումից 10 րոպե անց Պեպ Գվարդիոլայի թիմը պատասխան գոլն է խփել: Ռահիմ Սթերլինգի փոխանցումից հետո Կևին Դե Բրյունեն խոցել է դարպասը: Մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին Բերնարդու Սիլվան աջ եզրից հաշվենկատ փոխանցում է կատարել, որը գլխի հարվածով եզրափակել է փոխարինման մտած Սերխիո Ագուերոն:

Պատասխան խաղը կկայանա հունվարի 23-ին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում