Վիետոյի բենեֆիսը. «Վալենսիան»` Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում (տեսանյութ)

Վիետոյի բենեֆիսը. «Վալենսիան»` Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Լաս Պալմասին»: Այդ թիմերի առաջին մրցավեճում գրացվել էր ոչ-ոքի` 1:1

«Չղջիկների» կազմում անցկացրած երկրորդ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Լուսիանո Վիետոն, ում օրերս վարձակալել են «Ատլետիկոյից»: Արտակարգ է ստացվել արգենտինացու երրորդ գոլը, որի ժամանակ նա մոտ 40 մետրից, դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկել է դարպասը: Տանտերերի կազմում մեկ անգամ էլ աչքի է ընկել Նեմանյա Մաքսիմովիչը:

Այսպիսով, ընդհանուր դիմակայությունը 5:1 հաշվով հաղթելու շնորհիվ Մարսելինո Գարսիա Տորալի թիմը մտավ քառորդ եզրափակիչ:

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Վալենսիա» – «Լաս Պալմաս»` 4:0 (առաջին խաղը` 1:1)
Գոլերը՝ Վիետո (30, 48, 66), Մակսիմովիչ (54)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում