«Չելսին» նոր պայմանագիր է կնքել իր «ապագայի» հետ (լուսանկար)

«Չելսին» նոր պայմանագիր է կնքել իր «ապագայի» հետ (լուսանկար)

«Չելսիի» պաշտպան Անդրեաս Կրիստիանսենը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2022 թվականի ամառը,- հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

«Շատ ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու առթիվ: Երջանիկ եմ «Չելսիի» մի մասնիկը լինելու կապակցությամբ: Վայելում եմ թիմի խաղը: Ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ «կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ հենց Կրիստիանսենին է համարում թիմի ապագան:

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում դանիացին 16 խաղի է մասնակցել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում