«Cadena SER». «Ռեալի» իսպանացի ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանի որոշումներից

«Cadena SER». «Ռեալի» իսպանացի ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանի որոշումներից

Երեկ` հունվարի 9-ին, Մադրիդի «Ռեալի» մարզման ժամանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճառով դիմել է իր թիմին:

Cadenaser.com-ը հայտնում է, որ ֆրանսիացին իր սաներից պահանջել է մրցաշրջանի երկրորդ կեսում ավելի կենտրոնացված լինել ու մեծ աշխատանք կատարել: 45-ամյա մասնագետն ընդգծել է, որ հույսեր է կապում իր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստների հետ, որովհետև հենց նրանց շնորհիվ են «սերուցքայինները» նվաճել վերջին տարիների տիտղոսները: Զիզուն հավելել է` եթե անհապաղ արձագանք չլինի, մրցաշրջանը տապալված կդառնա:

Մարզչի ճառից հետո խոսք են վերցրել իսպանացի ֆուտբոլիստները: Նրանք ասել են, որ թիմի ներսում այնպիսի տպավորություն է, կարծես մեկնարկային կազմում հայտնվում են ոչ այն խաղացողները, ովքեր մարզումների ժամանակ ավելի լավ են իրենց դրսևորում:

Աղբյուրը հավելում է, որ ԶԼՄ-ների հետ զրույցներում ֆուտբոլիստները նշել են` մամուլը չափազանցնում է թիմի ներսում առկա խնդիրները, սակայն չեն հերքել դրանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում