«Արսենալի» ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է Իսպանիայում

«Արսենալի» ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է Իսպանիայում

«Արսենալի» կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը հեռանում է Անգլիայից: RMC-ը հայտնում է, որ «զինագործները» ֆրանսիացու տրանսֆերը համաձայնեցրել են «Վալենսիայի» հետ:

26-ամյա ֆուտբոլիստը 4,5 տարվա պայմանագիր է կնքելու «չղջիկների» հետ: Նրա տրանսֆերը կազմելու է 10-12 միլիոն եվրո:

Նշենք, որ Կոկլենը 16 տարեկանում է միացել լոնդոնցիներին: Այդ ընթացքում նա երեք տարի վարձավճարով անցկացրել է «Լորյանում», «Ֆրայբուրգում» և «Չարլթոնում»:

Ընթացիկ մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը մասնակցել է 13 խաղի, որոնցում 1 գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում