«Չելսին» կրկին չկարողացավ հաղթել «Արսենալին» (տեսանյութ)

«Չելսին» կրկին չկարողացավ հաղթել «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում կայացել է «Չելսի» – «Արսենալ» հանդիպումը: Խաղի հաշվին այդպես էլ չի բացվել և արձանագրվել է ոչ-ոքի` 0:0:

Հանդիպման ընթացքում, հատկապես երկրորդ խաղակեսում, «կապույտները» մեծ առավելություն են ունեցել, սակայն չեն կարողացել գրավել Դավիդ Օսպինայի պաշտպանած դարպասը:

Պատասխան խաղը կայանալու է հունվարի 24-ին:

Տեսանյութ

 

Նշենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Անտոնիո Կոնտեի ու Արսեն Վենգերի թիմերի միջև «Սթեմփորդ Բրիջում» կայացած մրցավեճի հաշիվը նույնպես չէր բացվել, չնայած նրան, որ տանտերերը զգալի առավելություն են ունեցել: «Էմիրեյթսում» անկացված պատասխան խաղում (2:2) «Չելսին» հաշվի մեջ առաջ է եղել, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում գոլ է բաց թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում