Իսպանիայի գավաթ. Երկու դուբլ «Ռեալ» – «Նումանսիա» խաղում (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. Երկու դուբլ «Ռեալ» – «Նումանսիա» խաղում (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Նումանիսիային», սակայն չի կարողացել հաղթել: Գրանցվել է 2:2 հաշիվը:

Առաջին մրցավեճում 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ «սերուցքայինները» քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել:

Պահեստային կազմով հանդես եկող մադրիդցիները խաղի ընթացքում երկու անգամ հաշվի մեջ առաջ են եղել, բայց Սեգունդան ներկայացնող թիմը երկու անգամ պատասխանել է գնդակն է խփել: Զինեդին Զիդանի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լուկաս Վասկեսը (10 և 59 րոպեներ), իսկ հյուրերի կազմում երկու գոլ է խփել հարձակվող Գիլերմոն (45, 82):

90+2 րոպեին փոխարինման մտած Իսկոյի նկատմամբ միտումնավոր խախտման համար խաղադաշտից հեռացվել է (երկու դեղին քարտ) Դանի Կալվյոն:

Քառորդ եզրափակչում «Ռեալի» մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում