ՊՍԺ-ն հաղթել է մեկ ժամ 10 ֆուտբոլիստով խաղացած մրցակցին (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթել է մեկ ժամ 10 ֆուտբոլիստով խաղացած մրցակցին (տեսանյութ)

Ֆրանսիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Ամյենին»:

Արդեն 34-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստով: Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել դարպասապահ Ռեջի Գուրտնեն:

Երկրորդ խաղակեսում փարիզցիները կարողացել են կոտրել մրցակցի դիմադրությունը: 53-րդ րոպեին Նեյմարը 11-մետրանոց հարվածի իրավունք է վաստակել ու հստակորեն իրացրել այն:

78-րդ րոպեին, անկյունայինի խաղարկման ժամանակ Ադրիեն Ռաբյոն գլխի դիպուկ հարվածով ամրապնդել է հյուրերի հաղթանակը:

Այսպիսով, Ունաի Էմերիի թիմը մտավ կիսաեզրափակիչ, որում նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում