«Australian Open»-ի վիճակահանությունը. Ջոկովիչը հայտնվեց Ֆեդերերի հետ նույն ցանկում

«Australian Open»-ի վիճակահանությունը. Ջոկովիչը հայտնվեց Ֆեդերերի հետ նույն ցանկում

Մելբուռնում տեղի է ունեցել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը: Այդ մասին տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից:

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում մինչև եզրափակիչ բացառված է Նովակ Ջոկովիչի հանդիպումն աշխարհի առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ: Փոխարենը, հաջող ելույթների դեպքում սերբը կիսաեզրափակչում կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ: Իսպանացին ու շվեյցարացին ի սկզբանե տարբեր ցանցերում էին, ուստի կարող են հանդիպել միայն եզրափակչում:

Առաջին շրջանում Նադալը մրցելու է դոմինիկանցի Վիկտոր Էստրելայի հետ: Ֆեդերերն ուժերրը չափելու է սլովենացի Ալյեժ Բեդենեի, իսկ Ջոկովիչը` ամերիկացի Դոնալդ Յանգի:

Մրցաշարի մյուս ֆավորիտներից Ստեն Վավրինկան կխաղա Ռիչարդ Բերանկիսի հետ, Ալեքսանդր Զվերևը` Տոմաս Ֆաբիանոյի, Դոմինիկ Տիմը` Գիդո Պելյայի, Միլոշ Ռաոնիչը` Լուկաս Լացկոյի, իսկ Դավիդ Գոֆենը` որակավորման փուլի հաղթողներից մեկի:

Հիշեցնենք, որ «Australian Open»-ը մեկնարկելու է հունվարի 15-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում