Կեյտան ժամկետից շուտ «Լիվերպուլո՞ւմ». «Լեյպցիգը» լրացուցիչ գումար է պահանջում

Կեյտան ժամկետից շուտ «Լիվերպուլո՞ւմ». «Լեյպցիգը» լրացուցիչ գումար է պահանջում

«Լիվերպուլը» որոշել է Ֆիլիպե Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխության պատճառով ժամկետից շուտ հրավիրել «ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտային,- հայտնում է «Bild» պարբերականը:

Անգլիական ու գերմանական ակումբները 2017 թվականի սեպտեմբերին պաշտոնապես համաձայնեցրել էին գվինեացու տրանսֆերը, որը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ին: Մերսիսայդցիները 20 միլիոնի եվրոյի նախնական գումար էին վճարել «ցլերին», իսկ ամռանն ակտիվացնելու էին 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմելու է 55 միլիոն եվրո:

Օրերս, «կարմիրները» «Լեյպցիգին» հայտնել են գործարքը կես տարի շուրջ ձևակերպելու ցանկության մասին, սակայն որոշ ժամանակ մերժումներ էին ստանում: Այժմ գերմանացիները մտափոխվել են և համաձայն են վաղաժամ բաժանվել Կեյտայից, եթե «Լիվերպուլը» 15-20 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարի:

Այսպիսով, ընդհանուր 75 միլիոն եվրոյի տրանսֆերը կարող է հասնել 90 միլիոնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում