«Բայեր» – «Բավարիա». Մյունխենցիները լուրջ կորուստներ ունեն

«Բայեր» – «Բավարիա». Մյունխենցիները լուրջ կորուստներ ունեն

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելու է Լևերկուզենի «Բայերին»: Մյունխենցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմն այդ խաղին մոտենում է երկու լուրջ կորուստով:

Վնասվածքների պատճառով խաղը բաց են թողնելու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու պաշտպան Մաթս Հումելսը: Քաթարում անցկացրած ուսումնամարզական հավաքի ժամանակ լեհն ու գերմանացին մարզվել են անհատական ծրագրով:

Ավելի վաղ ստացած ծանր վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցելու նաև Մանուել Նոյերը և Տյագո Ալկանտարան:

«Բայեր» – «Բավարիա» խաղը կկայանա հունվարի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում