Անչելոտին պայմանավորվածություն ունի «Արսենալի» հետ

Անչելոտին պայմանավորվածություն ունի «Արսենալի» հետ

Կարլո Անչելոտին կարող է դառնալ «Արսենալի» գլխավոր մարզիչը: «Corriere dello Sport»-ը հայտնում է, որ իտալացին հաջող բանակցություններ է անցկացրել «զինագործների» ղեկավարների հետ և համաձայնության հասել:

58-ամյա մասնագետը լոնդոնցիների հետ 4 տարվա պայմանագիր կկնքի: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո: Սպասվում է, որ «Պապա Կարլոն» լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին կփոխարինի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ իտալացին 2017 թվականի գարնանը պաշտոնանկ է արվել «Բավարիայից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում