«Բորուսսիայի» 9 ֆուտբոլիստներ Իսպանիայում թունավորվել են

«Բորուսսիայի» 9 ֆուտբոլիստներ Իսպանիայում թունավորվել են

Դորտմունդի «Բորուսսիայի» մի շարք ֆուտբոլիստներ առողջական խնդիրներ են ունեցել թիմի իսպանական հավաքի ժամանակ:

Bild.de-ն հայտնում է, որ գերմանական ակումբի 9 ֆուտբոլիստներ` Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելերը, Մարկ Բարտրան, Օմեր Տոպրակը, Դոմինիկ Ռայմանը, Նուրի Շահինը, Անդրե Շյուրլեն, Կրիստիան Պուլիշիչը և Յակուբ Լարսենը թիմի բժիշկներին տեղեկացրել  են փորացավի մասին: Բոլոր այդ խաղացողների մոտ «աղիքային գրիպ» է հայտնաբերվել:

Թունավորման պատճառ է դարձել հավի քաբաբը, որը դորտմունդցի ֆուտբոլիստները կերել են Մարբելե քաղաքում:

Աղբյուրը նշում է, որ բոլորը 9 ֆուտբոլիստները պետք է վերականգնվեն մինչև 14-ին «Վոլֆսբուրգի» դեմ կայանալիք խաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում