Ազարն ընդունել է «Ռեալի» առաջարկը

Ազարն ընդունել է «Ռեալի» առաջարկը

«Չելսիի» եզրային հարձակվող Էդեն Ազարն ընթացիկ մրցաշրջանից հետո, ամենայն հավանականությամբ, դառնալու է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ,- գրում է «RMC Sport»-ը:

Բելգիացին հրաժարվել էր լոնդոնցիների հետ նոր պայմանագիր ստորագրել, որպեսզի սպասի «սերուցքայինների» առաջարկին, որն օրերս ստացել է: Այսպիսով, «Ռեալը» կես տարի ժամանակ ունի, որպեսզի պայմանավորվածության հասնի նաև «կապույտների» հետ:

«Չելսին» իր առաջատարի հետ համաձայնագիրը երակրաձգելու համար արդեն 2 առաջարկ է կատարել, որոնք մերժվել են: Դրանցից երկրորդը տարեկան 17,6 միլիոն եվրոյի աշխատավարձ է նախատեսել: Նախկինում 27-ամյա ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ երազում է խաղալ «արքայական ակումբի» կազմում:

Հիշեցնենք, որ Ազարը «Չելսիում» է խաղում 2012 թվականից: Այս ընթացքում նա 276 խաղի է մասնակցել ու 81 գոլ խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում