Լեբրոն Ջեյմսի աննախադեպ պարտությունները

Լեբրոն Ջեյմսի աննախադեպ պարտությունները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում «Կլիվլենդն» այսօր 99:133 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Տորոնտոյից»: Նախորդ տուրում «Կավալյերսը» 99:127 հաշվով պարտվել էր «Մինեսոտային»:

Espn.com-ը տեղեկացնում է, որ «Կլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսի 15 տարվա կարիերայի ընթացքում երբեք չէին եղել երկու անընդմեջ խաղեր, որոնցում նրա թիմը պարտվեր 25 միավորի տարբերությամբ: Հատկանշական է, որ երկու այդ հանդիպումներում օրեգոնցիները երկորրդ քառորդից հետո արդեն 25 միավորով զիջելիս են եղել մրցակիցներին: Կանադացիների դեմ մրցավեճում Լեբրոնը 26 միավոր է վաստակել, իսկ «գայլերի»` 10:

Խաղից հետո ամերիկացին հայտարարել է, որ չի հասկանում` NBA-ի փոխչեմպիոնի նման անկման պատճառը որն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում