Ռակիտիչ. Վալվերդեի օրոք մեր լավագույն խաղակեսն էր

Ռակիտիչ. Վալվերդեի օրոք մեր լավագույն խաղակեսն էր

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Սելտայի» նկատմամբ տոնած 5:0 հաշվով հաղթանակը: Կատալոնացիների վերջին գոլը խփել է հենց խորվաթը:

«Մեկնարկային 45 րոպեները «Բարսելոնայի» կատարմամբ լավագույնն էին Վալվերդեի օրոք: Հաճույք ստացանք մեր խաղից: Առջևում «Ռեալ Սոսյեդադի» դեմ շատ բարդ հանդիպումն է, ուստի պետք է պահպանենք կենտրոնացվածությունը:  Մենք դեռ ոչինչ չենք հաղթել, քայլ առ քայլ ենք շարժվում»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետի գլխավորությամբ «բլաուգրանան» ընթացիկ մրցաշրջանում պարտություն չի կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում