«Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

«Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության երկրորդ շրջանի առաջին հանդիպումը կայացավ Լևերկուզենի «Բայ Արենա» մարզադաշտում․ «Բայերը» հյուրընկալեց «Բավարիային» և 1։3 հաշվով պարտություն կրեց։

32-րդ րոպեին մյունխենցիներին առաջ մղեց Խավի Մարտինեսը։ 59-րդ րոպեին Ֆրանկ Ռիբերին կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 11 րոպե անց Կևին Ֆոլանդը հաշիվը դարձրեց 1։2, սակայն նախքան եզրափակիչ սուլիչը «Բավարիան» վերականգնեց երկու գնդակի առավելությունը․ 91-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Խամես Ռոդրիգեսը։

Այս հաղթանակից հետո Յուպ Հայնկեսի թիմը 44 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բայերը» մնաց 28 միավորով չորրորդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում